Առողջապահություն 3.2012
Հայերը Լեհաստանում

Հայկական գաղթօջախները Լեհաստանում ձևավորվել են XIV դարում, հիմնականում Անիից վերաբնակեցվածներով: Գալիցիայում և Պոդոլիայում, որոնք ավելի ուշ միացվեցին Լեհաստանին, դեռևս XI դարում կային հայկական համայնքներ: XV դարավերջին, երբ թուրքերը գրավեցին Ղրիմը, Լեհաստան տեղափոխվեցին շատ ղրիմահայեր: Հայերի հոսքը Լեհաստան շարունակվել է XV-XVII դարերում, երբ Հայաստանը դարձել էր կռվախնձոր Թուրքիայի և Պարսկաստանի միջև:
XVIII դարում լեհահայ գաղութը շարունակում էր ստվարանալ: Հայերի հոսքը Լեհաստան պայմանավորված էր նրանց նկատմամբ իշխանության և մեծահարուստների բարյացակամ վերաբերմունքով, որոնք հայ առևտրականներին ու արհեստավորներին համարելով պետության համար օգտակար մարդիկ, նրանց շնորհում էին զանազան արտոնություններ: Ոչ մի երկրում հայ գաղութը չի ունեցել այնպիսի լայն ինքնավարություն, ինչպես Լեհաստանում:
XVI դարում հայ համայնքներ են ձևավորվել Բար, Զոլոչև, Զամոստյե, Տիսմենիցա, Պոդգայցի, XVII դարում` Բրոդի, Բերեժանի, Ուման, Սնյատին, Ստանիսլավ, XVIII դարում` Մոգիլև-Պոդոլսկ, Բալտա, Սատոնով, Ռաշկով քաղաքներում: Հայերը բնակվում էին նաև խոշոր քաղաքներում` Կրակով, Լյուբլին, Վարշավա, Պոզնան: Ամենամեծ գաղթօջախները ստեղծվել են Լվովում և Կամենեց-Պոդոլսկում: XVII դարի վերջին լեհահայերի թիվը հասել էր 20000-ի:
Հայ համայնքների ինքնավարության ընտրովի մարմիններ էին որոշ քաղաքներում մագիստրատները, մյուսներում` դատարանները: Բացի այդ, հայերը ընտրում էին ինքնավարության ղեկավարությունը` վոյտին, և ավագների խորհուրդը:
Լեհահայերի հիմնական զբաղմունքը եղել է վաճառականությունն ու արհեստագործությունը: Նրանք աշխատում էին նաև պետական կառույցներում (դիվանագետներ, թարգմանիչներ), գիտության, լուսավորության և մշակույթի բնագավառներում:
Լեհահայերն ունեին իրենց եպիսկոպոսությունը, որի կենտրոնը գտնվում էր Լվովում և ենթարկվում էր Էջմիածնին: XV-XVII դարերում հայերը Լեհաստանում կառուցել են շուրջ 20 եկեղեցի, որոնցից նշանավոր էին Լվովի Մայր տաճարը, Կամենեց-Պոդոլսկի, Ստանիսլավի, Մոգիլև-Պոդոլսկի եկեղեցիները:
Ինքնավարությունը հայերին հնարավորություն էր տալիս զարգացնել կրթությունն ու մշակույթը: Հայոց գաղութներում գործում էին հիմնականում ծխական դպրոցներ, Լվովում կար հայկական տպարան: Լեհահայերը տվել են մշակույթի երևելի գործիչներ` պատմագիր Ստեփանոս Ռոկշա, պատմաբան Սադոկ Բարոնչ, բանաստեղծներ Հակոբ և Մինաս Թոքատեցիներ, նկարիչներ` Պավել և Շիմոն Բոգուշներ, մանրանկարիչ Ղազար Բաբերդցի և ուրիշներ:
XVIII դարի վերջին Լեհաստանը կորցնելով անկախությունը, բաժանվեց Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև: Կաթոլիկ եկեղեցուն միանալու պարտադրանքի պատճառով անխուսափելի դարձավ հայերի տեղացիների հետ միաձուլվելու գործընթացը: Լեհահայերը աստիճանաբար կորցրեցին ինչպես լուսավորչական դավանանքը, այնպես էլ լեզուն: Հայ համայնքները սկսեցին վերանալ:
Լվովի հայկական հիվանդանոցը
XVI դարում Լվովում, որտեղ 1575թ. բնակվում էր ընդամենը 60 հայ ընտանիք, կար հայկական հիվանդանոց: 1579թ. Լվովում բնակություն հաստատած մեծահարուստ հայ բարերար Բոգդան Դոնովակովիչը Լվովի Կրակովյան թաղամասում կառուցել է հայկական հիվանդանոց, որը գոյատևել է հայ համայնքի միջոցներով` հանգանակություններ, նվիրատվություններ և այլն: 1638թ. ազգությամբ հայ Զախարիաշ Բերնատովիչը եկեղեցուն և հայկական հիվանդանոցին կտակել է 2640 զլոտի (ոսկե դրամ): Այս հիվանդանոցի մասին Մ. Բժշկյանը գրում է.«Անկելանոցն Հայոց չէ հեռի աստի շինեալ ի վերայ միւս փողոցին, ուր բնակին հայ աղքատք. յառաջագոյն ուներ հոգաբարձու և եկամուտ ...»:
Ուշագրավ է, որ հայերը նվիրատվություններ են կատարել նաև տեղա-բնակների հիվանդանոցին: Այսպես. 1637թ. հուլիսի 23-ին, հայուհի Զուզաննա Ստեչկևիչովան Լվովի հիվանդանոցին է կտակել 10 զլոտի:
Հայտնի է, որ դեռևս XIV-XV դարերում Լվովի Հայկական փողոցն ու հրապարակը ծայրեծայր սալահատակված էին, ունեին ձուլածո խողովակներով ջրմուղ և կոյուղի, հասարակական բաղնիք և հիվանդանոց, դա բացատրվում է նրանով, որ քաղաքային բարձր կուլտուրա ունեցող լվովցի հայերը հիմնականում նախկին բնակիչներ էին, որտեղ դեռևս XI դարում եղել են ջրմուղ-կոյուղի, բաղնիք, հիվանդանոց:
Հանճարեղ հայազգի լեհը
Շիմոն Շիմոնովիչ (1558-1629)
Լեհահայ բժիշկ, գրող, ռազմական և կրթական գործիչ, բարերար, գրական կեղծանունը` Սիմոն Սիմոնիդես, ազնվական տիտղոսը` Բենդոնսկի:
Ծնվել է 1558թ. հոկտեմբերի 24-ին, Լվովում, հայ ազնվական ընտանիքում: Մկրտվել է լատինական կաթոլիկական տաճարում: Հայրը` Սիմոն Լվովցին կամ Շիմոն Բերեժանսկին, լինելով հայ վաճառական, նաև փիլիսոփայության և ազատ արվեստների մագիստրոս էր: Աշխատել է հումանիտար գիտությունների ուսուցիչ: Որդուն տվել է հիմնավոր կրթության: Շիմոնը նախնական կրթությունը ստացել է տանը, ապա` Լվովի լեհական դպրոցներում: Ավարտել է Կրակովի համալսարանը և ստացել փիլիսոփայության մագիստրոսի կոչում: Ուսմանը զուգահեռ զբաղվել է պոեզիայով: Այնուհետև սովորել է Իտալիայում և Ֆրանսիայում: 1583թ. գիտելիքների մեծ պաշարով (հունարեն, լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն, անտիկ գրականություն, իրավագիտություն, փիլիսոփայություն, մաթեմատիկա, բժշկություն) վերադարձել է Լվով: Սկզբում զբաղվել է ուսուցչությամբ և թարգմանչությամբ: Գրել է լատիներենով բանաստեղծություններ, պոեմներ, ներբողներ, հիմներ, էպիտալամներ: 1590թ. ապրիլի 18-ին Լեհաստանի թագավոր Սիգիզմունդ 3-րդը նրան շնորհել է ազնվական Բենդոնսկի տիտղոսը, իսկ դեկտեմբերի 23-ին` հռչակել արքունական բանաստեղծ: Լինելով մեծ բարերար, նա ծնողներից ժառանգած շենքը նվիրել է սբ. Ստանիսլավ հիվանդանոցին` այն ընդարձակելու նպատակով: 1593թ. Կղեմենտիոս VIII Պապը իր ավետաբերների միջոցով նրան ուղարկել է պոետական դափնեպսակ և թանկարժեք նվերներ: 1593-95թ.թ. եղել է Ռեչ Պոսպոլիտայի զորքերի գլխավոր հրամանատարը: Պատերազմական գործողությունների ընթացքում մտերմացել է իշխան Զամոյսկու հետ: 1598թ. թագավորական մեծ կանցլեր` իշխան Յան Զամոյսկու կողմից հրավիրվելով Զամոշչ, նշանակվել է քարտուղար և թարգմանիչ: Ապա գլխավորել է Զամոշչում հիմնադրվող ՙԱկադեմիա Զամոյսկա՚ բարձրագույն դպրոցի կազմակերպական աշխատանքները, հիմնել ամբիոններ, տպարան, գրադարան, հավաքել պրոֆեսորական կազմը և այլն: Այդ Ակադեմիային է նվիրել իր անձնական գրադարանը` 1428 գիրք, ինչպես նաև 1200 զլոտի` աստվածաբանության պրոֆեսորին վճարելու համար: Այստեղ կրթություն են ստացել բազմաթիվ հայ երիտասարդներ:
Ուշագրավ է, որ Շիմոնովիչը եղել է Զամոյսկու ամենամտերիմ բարեկամը և ընտանեկան բժիշկը: 1605թ., երբ Զամոյսկին մահացել է, ըստ նրա կտակի, 10-ամյա որդուն` Տոմաշին հանձնել են Շիմոնովիչի խնամքին ու դաստիարակությանը: Բազմակողմանի հետաքրքրությունների ու գիտելիքների տեր Շիմոնովիչը, որը հիմնավորապես ուսումնասիրել էր հնադարյան բժշկությունը, հռչակված էր որպես հմուտ բժիշկ: Նրա ժամանակակիցներից մեկը` փիլիսոփայության ու բժշկության դոկտոր Կասպեր Սխոլզը գրել է, որ նա ՙհիանալի գիտեր այն, ինչ սովորեցնում էր Հիպոկրատեսը՚: Ատ. Լեմպիցկին ուսումնասիրելով արխիվային նյութերը, մի շարք փաստաթղթեր ու նամակներ է ներկայացնում, որոնք վկայում են բժշկագիտության բնագավառում Շիմոնովիչի ունեցած հմտության, համբավի և լայն գործունեության մասին: 1614թ. հիսունվեց տարեկան հասակում հրաժեշտ տալով Զամոշչի Ակադեմիային, նա բնակություն է հաստատել Պուր գետի առափնյա Չերնենցին կալվածքում, որը 2 այլ գյուղերի հետ նրան էր նվիրել իշխան Զամոյսկին, և ամբողջությամբ տրվել պոեզիային: Գրել է լեհերեն և լատիներեն: Հունահռոմեական անտիկ գրականության մեծ գիտակ էր: Նրա գրչին են պատկանում «Ջոզեֆ աստուս» («Հովսեփ Գեղեցիկը») ողբերգությունը (1587թ.),«Նախանձի աստվածը» լատիներեն լեզվով բանաստեղծությունների ժողովածուն (1588թ.),«Հովվերգություն» բանաստեղծությունների ժողովածուն` լատիներեն 20 հովվերգություն (1614թ.),«Պենթեսիլեյա» դյուցազներգությունը Տրոյական պատերազմի մասին (1618թ.), և այլն: Նրա ներբողները բարձր է գնահատել անգլիացի բանասեր Թոմաս Աեհեթը, դրանք համարելով անգերազանցելի` լատինալեզու գրականության մեջ: Թարգմանություններ է կատարել Օվիդիոաից, Վերգհլհուսից: Նրան համեմատել են անտիկ շրջանի հույն ողբերգակների հետ: Վերածննդի դարաշրջանի այդ վերջին ու մեծ ներկայացուցչին մասնագետները կոչել են լեհական Պինդարոս:
Մահացել է 1629թ. մայիսի 5-ին, Զամոշչում (Զամոստյե), որտեղ և թաղված է: Նրա քրոջ որդին` փիլիսոփա և բժիշկ Կասպար Շոլցը քեռու շիրիմին տապանաքար է դրել և լատիներենով մի ընդարձակ դամբանական գրել:
Նրա մասին գրված է «Համաշխարհային կենսագրական հանրագիտարանային բառարանում» (Մոսկվա, 1998):
2013թ. հոկտեմբերին կլրանա Վերածննդի դարաշրջանի մեծ գիտնական և պոետ Շիմոն Շիմոնովիչի ծննդյան 455-ամյակը, ինչը, կարծում ենք, պետք է արժանանա ՅՈՒՆԵՍԿՈ-ի ուշադրությանը և արժանի գնահատանքին:

Կարդացեք նաև

Առաջնորդվելով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի նախընտրական ծրագրի` տարածքների համաչափ զարգացման դրույթով, ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել և իրականացնում է մարզերում միջազգային չափանիշներին համապատասխան բուժհաստատությունների կառուցման...


Ժամանակակից աշխարհում դժվար գտնվի մի ասպարեզ, որն ընդունակ լինի գոյատþել և առավել ևս զարգանալ պարփակված իր նեղ, ազգային սահմաններում, առանց այլ երկրների մասնագետների և կազմակերպությունների հետ համատեղ գործունեության...


Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխնակ մայրը դոնորական սաղմն իր արգանդում կրող կինն է, որից ծնված երեխան չի կրում նրա գենոտիպը...

Բակտերային ռինոսինուսիտների և տոնզիլոֆարինգիտների ժամանակ անհրաժեշտ է կիրառել ընդհանուր հակաբիոտիկոթերապիա: Մասնագետների մեծ մասի կարծիքով, մինչև 2 տարեկան երեխաներին ևս բոլոր դեպքերում հակաբիոտիկային բուժում պետք է նշանակել...


Հարցազրույց ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, առողջության պահպանման և ընտանիքի պլանավորման կենտրոնի վերարտադրողականության բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Գեորգի Պողոսյանի հետ...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հուլիսի 28-ը հռչակել է վիրուսային հեպատիտների մասին իրազեկման և պայքարի օր: Այս տարի իրազեկման չափանիշների արդյունքում այդ օրը տեղ է գտել Գինեսի ռեկորդների գրքում...

«Փոքրաքանակ թույնն արդյունավետ դեղ է, մեծաքանակ դեղը` թույն»:
Ու. Ուիթերինգ
Բացարձակ անվտանգ դեղ գոյություն չունի
Բժշկագիտության և դեղագործական արդյունաբերության սրընթաց զարգացումը XX դարում լայն հնարավորություններ բացեց մարդկության առջև...

Ներկայումս շարակցական հյուսվածքի (ՇՀ) ժառանգական հիվանդությունները բաժանում են երկու խմբի` դիֆերենցված և չդիֆերենցված: Դիֆերենցված ՇՀ հիվանդությունների շարքին են պատկանում Մարֆան-Աշարի (ՄԱ) հիվանդությունը, Էլերս-Դանլոսի համախտանիշը (ԷԴՀ)...


«Դիագնոստիկա»ԲՄ ճառագայթային ախտորոշման բաժնի վարիչ,բժիշկ-ճառագայթաբան Հարություն Մուրադյանի հարցազրույցը
Զալցբուրգի կրթական ծրագրի հայաստանյան համակարգող Բելլա Գրիգորյանի հետ...

Հիպերտոնիան սրտանոթային և ցերեբրովասկուլյար հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոնն է և խիստ տարածված է ամբողջ աշխարհում: Այն գլխավորապես հանդիպում է 60-անց անձանց գրեթե 50%-ի մոտ [1]...


Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի առջև անցկացնում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքում` 7-10 ժամ...


Հարցազրույց ծանրամարտիկ, աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի հետ
Առողջություն և սպորտ, այս երկուսի միջև ինչպիսի՞ կապ եք տեսնում:
- Ինձ համարում եմ առողջ մարդ, սակայն, ըստ իս, առողջությունն ու սպորտը համատեղելի են, երբ սպորտը սիրողական հարթության վրա է...

Բույսը, կենդանին, մարդը, ունենալով օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ օրգաններ ու համակարգեր, նրանց գոյությունն ապահովող հիմնական աղբյուրը սննդառությունն է` նյութափոխանակությունը...

Բերանի խոռոչի լեյկոպլակիան համարվում է քրոնիկական ընթացքով նախաքաղցկեղային հիվանդություն, արտահայտվում է բերանի լորձաթաղանթի և շրթունքների կարմիր երիզի օջախային եղջերացումով և ուղեկցվում է տվյալ տեղամասի բորբոքումով...

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների համաձայն, երկրի բնակչության մոտավորապես երկու միլիարդը տառապում է պարազիտակրությամբ, ընդ որում, այս թիվը ներառում է ոչ միայն զարգացող երկրները, այլև եվրոպական տարածաշրջանը...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն